Ամերիաբանկն ընդլայնում է իր աշխարհագրությունը` բացելով մասնաճյուղ նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Ներսիսյան 1 հասցեում գործող կանաչ ու հյուրընկալ սրահը հաճախորդներին խոստանում է հարմարավետ միջավայր` ընձեռելով Ամերիաբանկի ծառայություններից օգտվելուհնարավորություն:
Թվով 23-րդ մասնաճյուղի բացման առթիվԱմերիաբանկը մշակել է նաև հատուկ առաջարկներ`նախատեսված թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական բոլոր այն անձանց համար, որոնք կդառնան բանկի հաճախորդ` «Զեյթուն» մասնաճյուղում բացելով հաշիվ մինչև31.12.2022թ.-ը ներառյալ:
Հատուկ առաջարկ ֆիզիկական անձանց համար
• Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
• Օնլայն/Մոբայլբանկինգ ծառայությունների անվճար տրամադրում
• Հաշվի բացում ծառայությունների փաթեթով` անվճար
• VISA ստիկեր` տարեկան 1500 դր. սպասարկման վճար (3000 դր.-ի փոխարեն)
Հատուկ առաջարկ իրավաբանական անձանց համար
• Օնլայն/Մոբայլբանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ
• Ընկերության 2 ղեկավարի/իրական շահառուի մեկական դեբետային կամ կրեդիտային վճարային քարտի (VisaClassic, VisaGold, MasterCardStandart, MasterCardGold) տրամադրում` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
• Business տեսակի քարտի տրամադրում` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
Հատուկ առաջարկների վերաբերյալ առավել մանրամասն` հղումով:
Տեխնիկապես հագեցած, ջերմ ու լուսավոր սրահ, բարեհամբույր անձնակազմ. Ամերիաբանկի «Զեյթուն» մասնաճյուղի դռները բաց են երկուշաբթիից ուրբաթ օրերին` ժամը 9:30-17:00: