Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է: Ու երբ Քոչարյանը կալանավայրում էր, ավանդաբար այս օրը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորում էր նրան՝ ծննդյան առիթով:
ArmLur.am-ը կապ հաստատեց երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանի հետ՝ պարզելու արդյո՞ք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան առթվ: Ի պատասխան, Միկոյանն ասաց. «Այո, այս տարի եւս նախագահ Քոչարյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից»: