Պուտինը Քոչարյանին նախորդ տարի չէր շնորհավորել, այս տարի շնորհավորեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է եւ ինչպես ArmLur.am-ն արդեն տեղեկացրել էր, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է նախագահ Քոչարյանին՝ ծնդդյան առիթով: Երկրորդ նախագահի գրասենյակից մեր թղթակցին հայտնել են, որ «Այո, այս տարի եւս նախագահ Քոչարյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից»:

Այս փաստը ուշագրավ է այնքանով, որ նախորդ տարի, որ հետընտրական էր Հայաստանում, եւ Քոչարյանին չհաջողվեց իշխանության գալ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չէր շնորհավորել: Ասել է թե՝ մոռացել էր Քոչարյանի ծննդյան առիթը արժեւորել: Այս անտարբերությունը քաղաքական հեռուն գնացող վերլուծությունների առիթ էր դարձել: Անգամ խոսվեց, թե Քոչարյանն այլեւս չի վայելում Մոսկվայի վստահությունը: Սակայն այս տարի ավանդույթը վերականգնվել է մեր ռազմավարական միակ դաշնակից պետության ղեկավարի կողմից եւ շնորհավորական ուղերձը Մոսկվայից Երեւան է հասել: Ի՞նչ է նշանակում այս քայլը. ընկերական ժե՞ստ, թե քաղաքական ակնարկ: Թերեւս ժամանակը ցույց կտա:




Լրահոս