Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների շնորհիվ տնտեսվարողը կամովին ազատել է Մոսկովյան 3 հասցեում ինքնակամ կառուցված առևտրի կրպակը, որից հետո վարչության և Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով կրպակն ապամոնտաժվել է։ «Արմենպրես»-ին այս մսին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից:
«Մոսկովյան 3 հասցեում գտնվող Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի շենքին կից տարիներ առաջ տնտեսվարողը ինքնակամ տեղադրել էր առևտրի կրպակ, իսկ հարակից տարածքում՝ սառնարաններ, որոնք նաև կրպակի առկայությամբ աղավաղում էին կառույցի ճարտարապետական տեսքը։
Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2004թ․ հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ վերոնշյալ շենքը ճանաչվել էր ՀՀ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան»,- ասվում է հաղորդագրության մեջ։