2019 թվականի սեպտեմբերի 16-ին՝ իր հերթական մամուլի մեծ ասուլիսի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին արել է հայտարարություն եւ, որպես ձեռքբերում, բերել մի փաստ, որն այնքան էլ իրականությանը մոտ չէ: Այդ ժամանակ նա մասնավորապես նշել էր. «Երեւանում ստեղծվել է թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ը. սրանով դադարեցվել է շների սպանդի անթույլատրելի պրակտիկան: Թափառող կենդանիները համարակալվում են, ստերջացվում են, նրանց մի մասը հանձնվում է խնամքի։ ՀՈԱԿ-ի համար կառուցվում է կայան, որն ապահովված կլինի ժամանակակից հարմարություններով»: Իսկ ի՞նչ պատկեր ունենք այսօր. թափառող շների թեման առ այսօր էլ շարունակում է ակտուալ մնալ, եւ շարունակվում են նրանց վերաբերյալ ահազանգերը: Նախ՝ նրանք ողջ գիշեր խանգարում են բնակիչների անդորրը, բացի այդ, չեն դադարում նրանց կողմից երեխաներին կծելու դեպքերը: Միայն երկու օր առաջ՝ օգոստոսի 29-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հրապարակվեցին տվյալներ, որ մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել է շների կողմից մարդկանց կծելու 45 դեպք:
Ընդ որում՝ սրանք միայն այն դեպքերն են, որոնք արձանագրված են, եւ մարդիկ դիմել են բուժհաստատություններ:
Նիստում եւս արձանագրվեց, որ թվերն իրականում ավելի շատ են: Ստացվում է՝ թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ը ստեղծվել է, աշխատանքները կատարվել են, սակայն, ինչպես միշտ, ոչ արդյունավետ: Եվ ի՞նչ է ստացվում. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ քաղաքացիներին:.
Այսօր Բրյուսելում սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Վերջին օրերին՝ այս հանդիպմանն ընդառաջ, մի շարք հեռախոսազրույցներ են եղել: Երեկ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են այսօր Բրյուսելում նախատեսված հանդիպմանը: Կողմերը կարեւորել են երկխոսության շարունակականությունն ու հույս հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ: Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ: Կոնկրետ արդյունքների վերաբերյալ դեռ տեղեկություններ չկան: Օգոստոսի 29-ին էլ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էին հեռախոսազրույց ունեցել: Հետաքրքիր է, որ ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը կարծում է, թե հայ-ռուսական հարաբերությունները լավ փուլում չեն, իսկ այս հեռախոսազրույցներն արարողակարգային են միայն: Թերեւս նաեւ դա է պատճառը, որ այսօրվա հանդիպումն անցկացվելու է Բրյուսելում, ոչ թե Մոսկվայում, թեեւ այլ ազդակներ կային մինչ այդ: «Ներկայումս հայ-ռուսական հարաբերություններն իրենց ամենավատ փուլն են ապրում: Հեռախոսազանգը պետք է պայմանավորել հոբելյանի, նաեւ Բրյուսելում կայանալիք հանդիպմամբ։ Այլ բան չպետք է փնտրել », – նշեց նա:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին նախկինում մի քանի անգամ ծանուցում է ուղարկվել, որ գա եւ ներկայանա նախաքննական մարմին, սակայն չի ներկայացնել, ինչի արդյունքում նախաքննական մարմինը նրան բերման ենթարկելու որոշում է կայացրել ու Հայաստան գալու ճանապարհին ձերբակալել: Իսկ կոնկրետ ո՞ր քրեական գործով են Միքայել Արզումանյանին հարցաքննել եւ մեղադրանք առաջադրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանք հարցաքննել են Շուշի քաղաքի պաշտպանությունը չիրականացնելու քրեական գործի շրջանակներում, եւ մեղադրանքը վերաբերում է Շուշիի պաշտպանությունը չիրականացնելու ու հանձնելու գործընթացին: Իսկ ի՞նչ է ասել Արզումանյանը նախաքննական մարմնում. նա քննիչի բոլոր հարցերին կոնկրետ պատճառաբանություն չի ներկայացրել, միայն վերջում ասել է, որ մեղադրանքը չի ընդունում։ Հիշեցնենք, որ Արզումանյանն այսօր բերման է ենթարկվել Երեւան գալու ճանապարհին եւ 72 ժամով ձերբակալվել: Կկալանավորվի դատարանի վճռով, թե ոչ, ժամանակը ցույց կտա։
Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, թե եւս մեկ անգամ նրանք հանդիպելու են։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների երրորդ հանդիպումը կայանալու է երկու երկրների ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո Բրյուսելում։ Թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվելու կամ ինչի շուրջ են բանակցելու փոխվարչապետները, դեռ պարզ չէ, սակայն հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում: