ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ Անկախության տոնի առթիվ: Ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի արցախցիներ,
Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
Արցախահայությունը բազմիցս ապացուցել է, որ նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներում կարողանում է համախմբել ուժերը, կենտրոնանալ և գրանցել պատմական հաղթանակներ։
Այսօր, ինչպես 31 տարի առաջ, պետք է անել հնարավորն ու անհնարինը՝ Արցախի անկախությունը պաշտպանելու համար»: