Բագրատունյաց պողոտա-Արտաշիսյան փողոց խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային հեծանների ապամոնտաժման ընթացքում հ. 15 տրոլեյբուսային երթուղին սեպտեմբերի 3-ից ժամանակավորապես չի գործի: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։
«Տրոլեյբուսների սպասարկման հաղորդալարերն ամրացված են ապամոնտաժվող հեծաններին, ինչն էլ անհնարին է դարձնում էլեկտրատրանսպորտի նշված երթուղու աշխատանքը»,- պարզաբանում է Երևանի քաղաքապետարանը՝ ներողամտություն հայցելով պատճառվող ժամանակավոր անհարմարության համար։