Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՊՆ մեկ ուղղաթիռ և 102 հրշեջ-փրկարար. Իջևանի գինու գործարանի մոտ հրդեհի մարման աշխատանքները դադարեցվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մթության պատճառով Իջևանի գինու գործարանի մոտ խոտածածկույթի հրդեհի մարման աշխատանքները դադարեցվել են և սահմանվել է հերթապահություն։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 31-ին, ժամը 13։25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Իջևանի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է մոտ 5-6 հա խոտածածկույթ:

Հրդեհի 4 ուղղություններից 3-ը մարվել է, 4-րդ ուղղությամբ կա 3 ծխացող օջախ․ 13 հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:

Սեպտեմբերի 1-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Այրվել է մոտ 7 հա մացառուտ և խոտածածկ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 67 փրկարար ծառայող և անտառտնտեսությունից 20 աշխատակից։

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Ա․ Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տ․Պետրոսյանը։

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և սահմանվել է հերթապահություն»,- հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Նշվում է, որ սեպտեմբերի 2-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

«Այրվում է մոտ 7-8 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՊՆ մեկ ուղղաթիռ և 102 հրշեջ-փրկարար։

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և սահմանվել է հերթապահություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։




Լրահոս