Երեւանում քաղաքացին դանակով հարձակվել է հարեւանի վրա, կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում ավագ քննիչ Ծառուկյանի կողմից վարույթ նախաձեռնվել օգոստոսի 31-ին Երեւանում տեղի ունեցած դանակահարությունների փաստով։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը, ժամը 19։50-ի սահմաններում «Աստղիկ» ԲԿ-ից ահազանագ է ստացվել, որ «որովայնի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ եւ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երեւանի բնակիչներ՝ 26-ամյա Գեւորգ Խ-ն եւ 66-ամյա Ռուբիկ Կ-ն։

Ոստիկանները պարզել են նաեւ, որ նույն օրը Անդրանիկի փողոցի 29 հասցեի դիմացի այգում Ռուբիկ Կ-ն, նրա որդին՝ Երեւանի բնակիչ, 29-ամյա Գեւորգ Կ-ն եւ Գեւորգ Խ-ն վիճաբանել են Երեւանի բնակիչներ՝ 41-ամյա Դավիթ Շ-ի եւ 18-ամյ Էդիկ Շ-ի հետ, որի արդունքում Գեւորգ Խ-ն եւ Ռուբիկ Խ-ն ստացել են նշված վնասվածքները։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ վիճաբանության ժամանակ «Դիլխորի որդին» դանակով հարձակվել է հարեւանի վրա։




Լրահոս