ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կինը ՝ Մելանյան, ստիպված է եղել նոր ներքնազգեստ գնել այն բանից հետո, երբ ՀԴԲ-ի գործակալները խուզարկություններ են անցկացրել քաղաքական գործչի նստավայրում և խուզարկել նաև նրա ննջասենյակը։ Այս մասին հայտնում է RadarOnline պորտալը։
Նշվում է, որ թեև աշխատակիցները ձեռնոցներով են եղել, նախկին առաջին տիկինը որոշել է ազատվել այն ամենից, ինչն «աղտոտված էր»: Թրամփի ընտանիքի ընկերը բացատրել է, որ Մելանյան չի հանդուրժում այն միտքը, որ անծանոթ մարդիկ դիպել են իր իրերին։
Պորտալի զրուցակիցը նշել է, որ Թրափի կինն է՛լ ավելի է վախենում մանրէներից, քան իր ամուսինը, և չի սիրում, երբ իրեն դիպչում են։
«Սա իր տունն է, սա նրա ննջասենյակն է, նույնիսկ ամուսնուն արգելված է մտնել իր ննջասենյակ»,- եզրափակել է ընտանիքի ընկերը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ՀԴԲ-ի գործակալների խուզարկություններն իր նստավայրում՝ Մար-ա-Լագոյում, ծաղր են եղել ԱՄՆ օրենքների նկատմամբ, իսկ կատարվածը ցնցել է ամբողջ աշխարհը: