Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 8-ցերեկը, 5-ի գիշերը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սեպտեմբերի 5-ին կեսօրից հետո, 6-7-ը գիշերը և կեսօրից հետո, 8-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ը կնվազի 7-10 աստիճանով»,- հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները:




Լրահոս