ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ: Օրվա ընթացքում նախատեսված են նաեւ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները արտասահմանյան առաջնորդների հետ, որոնք հրավիրվել են համաժողովին: Մտքեր կփոխանակվեն երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Ըստ աղբյուրի՝ նստաշրջանին կմասնակցեն նաև Մյանմայի, Մոնղոլիայի ղեկավարները, Չինաստանի խորհրդարանի ղեկավարը, Հնդկաստանի և Մալայզիայի ղեկավարները՝ տեսակապի միջոցով։