ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ-ում պատգամավորները «զենք կրելու» հարցը կքննարկեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, քննարկում էր «Զենքի շրջանառության կարգավորման» մասին նոր օրենքի նախագիծը: Այն նիստին մասնակցող մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից դրական եզրակացություն է ստացել:

Օրենքի փոփոխության հեղինակները ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանը, Անդրանիկ Քոչարյանը և Արմեն Խաչատրյանն են: Ըստ նախագծի՝ քաղաքացիական զենք ձեռք բերելու իրավունք ունի ՀՀ 21 տարին լրացած քաղաքացին՝ ոստիկանությունից ստացած համապատասխան թույլտվության պարագայում: Քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել, գրանցել և հաշվառել ոչ ավելի, քան 10 միավոր քաղաքացիական զենք, իսկ զենքի հավաքածու կազմելու կամ դրանք ցուցադրելու համար՝ անսահմանափակ թվով հրազեն և մարտական սառը զենք: Ձեռք բերված զենքը ձեռքբերման օրվանից հաշված 10 աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է գրանցման և հաշվառման ոստիկանությունում: Զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար քաղաքացին պարտավոր է ոստիկանություն ներկայացնել վերջինիս կողմից սահմանված դիմում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող, ինչպես նաև անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր:

ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի փոխանցմամբ՝ նախագիծը պատգամավորները կքննարկեն Ազգայի ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկելուն պես՝ սեպտեմբերի 12-ին գումարվող հերթական նիստի ժամանակ:

Սևակ Վարդումյան




Լրահոս