Փաշինյանն ու Պուտինը Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում կքննարկեն ԼՂ խնդրի կարգավորման հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը:

Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ակնկալվում է, որ կքննարկվի ԼՂ կարգավորման հարցը։ Ռուսաստանը շարունակում է երկրների ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Ռուս խաղաղապահներն ապահովում են տարածաշրջանային անվտանգությունը»,-ասել է Ուշակովը։

Աղբյուրի համաձայն, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների առանցքային ասպեկտները, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները:




Լրահոս