Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ում անցկացվող այս մրցաշարում կայացել են 4-րդ տուրի պարտիաները: Հայ գրոսմայստերը մրցել է ԱՄՆ ներկայացուցիչ Դոմինգես Պերեսի հետ: Պարտիայի 35-րդ քայլին շախմատիստները համաձայնել են կիսել միավորը:
Sinquefield Cup-ի առաջատարը 3 միավորով Հանս Նիմանն է: Երկրորդ տեղում ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Լևոն Արոնյանը նախավերջին տեղում է:
Sinquefield Cup-ին մասնակցում են 10 շախմատիստներ: Այն բաղկացած է 9 տուրից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 1,4 միլիոն ԱՄՆ դոլար: