Վլադիվոստոկում մեկնարկել է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստը տեղի է ունենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ:
Ֆրումին ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանն 2020թ-ին վերապրել է պատերազմը այնպիսի իրավիճակում, երբ միջազգային հանրության, այդ թվում` ՌԴ-ի ուշադրությւնը կենտրոնացած էր COVID-ի վրա։ «Մենք հույս ունենք, որ ՌԴ–ի հետ սերտ համագործակցությամբ ու մեր գործընկերների հետ փոխգործակցությամբ մենք կկարողանանք կառավարել ու մեր տարածաշրջանում իրավիճակը պահել հսկողության տակ, ինչը շատ կարևոր է նաև գլոբալ անվտանգւթյան համար»,-ասաց Փաշինյանը։
Ինչպես նշված էր Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի ավելի վաղ տարածած հաղորդագրությունում, նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն կշարունակվի մինչև սեպտեմբերի 9-ը:
Մանրամասները՝ տեսանյութում: