![](https://armlur.am/wp-content/uploads/2022/09/1091962.jpg)
Կովկասյան հարցերով բանակցություններով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Երևան:
Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:
Սեպտեմբերի 8-10-ը Ռիքերը կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը տևական խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը։