ՀՀ նախագահի նստավայրում անվտանգության նոր սարքեր և սարքավորումներ կտեղադրվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 8-ի նիստում վերաբաշխում կատարեց 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքում, որի նպատակը ՀՀ նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության արդիականացումն ու բարելավումն է:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմի վարչական շենքում և հարակից տարածքում անվտանգության ապահովման արդյունավետությունը գնահատելիս համապատասխան մասնագետներն արձանագրել են անվտանգության որոշակի սարքերի և սարքավորումների փոխարինման անհրաժեշտություն:

Նկատի ունենալով Հանրապետության նախագահի գործունեության ապահովման և նշված վայրում պարբերաբար կազմակերպվող պետական արարողակարգային միջոցառումների և հանդիպումների առանձնահատկությունները, առաջարկվում է Հանրապետության նախագահի աշխատակազմի «1154 Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «11001 Հանրապետության նախագահի գործունեության և ներկայացուցչականության ապահովում» և «31001 Հանրապետության նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառումների միջև կատարել հատկացումների վերաբաշխում՝ անվտանգության սարքեր և սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։

Հանրապետության նախագահի աշխատակազմի վարչական շենքում և հարակից տարածքում անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացում:




Լրահոս