ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստան ժամանել է Ռուսաստանի Դաշնության 516 հազար 549 քաղաքացի: Ի դեպ նույն ժամանակահատվածում ՀՀ-ից դուրս է եկել 448 հազար 941 ռուս: Նշենք, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ մարտի սկզբից Ռուսաստանից Հայաստան են ժամանել մեծ թվով Ռուսաստանի, նաև՝ ՌԴ-ում բնակվող Ուկրաինայի քաղաքացիներ։ Նշենք, որ հունվար-հուլիսին Հայաստան ժամանել է Ուկրաինայի 15 հազար 186 քաղաքացի, դուրս եկել 14 հազար 739 ուկրաինացի:
Արձանագրենք, որ Հնդկաստանից Հայաստան ժամանող հնդիկների թիվն էլ է ավելացել: Այս տարվա յոթ ամիսներին ՀՀ ժամանել է 9898, դուրս է եկել 11 հազար 262 հնդիկ: Նկատենք, որ Հայաստանը Հնդկաստանի քաղաքացիների համար ոչ միայն աշխատանք գտնելու ամենահարմար վայրերից մեկն է համարվում, այլեւ՝ հնդիկները փորձում են Հայաստանը անցողիկ պետություն դիտարկել, որ հետո Հայաստանով կարողանան գնալ այլ երկրներ, վիզաներ ստանալ, բիզնես հիմնադրել, ինչ-որ ծառայություններում աշխատել:
Սյունէ Համբարձումյան