Ժամը 05։00 -ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին չի փոխվել. Թագուհի Թովմասյանը մանրամասներ է հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամը 05։00 -ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ` թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ` քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում ընթանում են դիրքային մարտեր։ Այս մասին հայտնում է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

«Միջազգային բոլոր մարմիններին հասցրել էի ահազանգերը, որ Ադրբեջանը նոր ռազմական ագրեսիա է նախապատրաստում Հայաստանի Հանրապետության դեմ, սակայն դատապարտող հայտարարություններ, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը զսպող գործողություններ այդպես էլ չեղան։

Եվ քանի որ ահազանգերն իրականություն դարձան, կրկին հրատապ նամակներով միջազգային օղակներից պահանջում եմ կոնկրետ գնահատական տալ Ադրբեջանի այս հանցավոր վարքագծին և իրականացնել կոնկրետ գործնական քայլեր` զսպելու Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի հիմնարար դրույթների, ՀՀ խաղաղ բնակչության կյանքի և մյուս հիմնարար իրավունքների ոտնահարումները»։




Լրահոս