ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի հրետակոծության հետևանքները խաղաղ բնակչի տանը` Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել Սյունիքի մարզի Վերիշեն համայնքից: Հայաստանի Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի խաղաղ բնակչի տունն է, որ ավերվել է այս գիշերվա ադրբեջանական թիրախային զինված հարձակման հետևանքով։

Ադրբեջանը հրթիռներով հարվածել է գյուղին, ինչպես վկայում են խաղաղ բնակիչները, գիշերը ժամը 01։20-ին` առաջին հարվածից 1 հրթիռ ուղիղ հարվածել է տանը, 2 հրթիռ ընկել է անմիջապես տան հարևանությամբ։ Հարձակման պահին բնակիչները եղել են տանը և միայն հրաշքով են փորկվել։

Տան հարևանությամբ մի քանի կիլոմետր հեռավորությամբ որևէ զորամաս կամ զինվորական հիմնարկ գոյություն չունի։
Փաստերը վկայում են, որ սա ակնհայտ պատերազմական հանցանք է, որ կատարվել է մարդկանց սպանելու և քաղաքացիական բնակավայրն ավերելու նպատակով։

Միջազգային կառույցները պարտավոր են հասցեական արձագանքել՝ կանխելու համար ադրբեջանական հանցանքներն ու ցեղասպան քաղաքականությունը։




Լրահոս