Ջերմուկի անտառնորն այրվում են։ ArmLur.am-ի այս տեղեկությունը հաստատեց արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ հրդեհի չորս օջախ կա։
«Այն տարածքներում, որոնք վերահսկվում են հակառակորդի կողմից, հրդեհաշիջման աշխատանքներ չեն իրականացվում։ Մյուս հատվածներում իրականացվում են։ Թե ինչ ծավալների մասին է խոսքը, այս պահին չենք կարող ասել», -նշեց նա։
Սևակ Վարդումյան