ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ կալանավորված գեներալներն ազատություն են ուզում. մանրամասներ Դավիթ Տոնոյանի դռնփակ նիստից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ Հակակոռուպցիոն դատարանում ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը դատարանի դռնփակ նիստում դատավոր Վահե Դոլմազյանին ասել են, որ պետք է ազատության մեջ լինեն, որ կարողանան երկրին որեւէ հարցով օգնել այս իրավիճակում: Գեներալները այս իրավիճակում շտապում են դուրս գալ:

Ինչպես հայտնի է, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի եւ ՊՆ մյուս պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան: Երեկ Հակակոռուպցիոն դատարանում առաջին դատական նիստն էր:

Ինչպես հայտնի է, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։

Քնար Մանուկյան




Լրահոս