Իշխող ուժի քաղաքապետի թեկնածուի՝ Տիգրան Ավինյանի Երևանի քաղաքապետարան տեղափոխվելն անորոշ ժամկետով հետաձգվել է: Նշենք, որ Երևանի ավագանու սեպտեմբերի 13-ի նիստի օրակարգում ներառված էր նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը։
Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու վերաբերյալ հարցն օրակարգից հանվել է՝ սահմանային իրավիճակով պայմանավորված: Երեւանի քաղաքապետարանից ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս եւ այլ մի քանի հարցեր անորոշ ժամկետով ավագանու նիստի օրակարգից հանվել են:
Սյունէ Համբարձումյան