Բաղրամյանում հավաքվածներն առաջարկում են կոնկրետ գործողությունների անցնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց մեծ մասն առաջարկում է կոնկրետ գործողությունների անցնել։ Ազգային ժողովի դարպասների առջև հավաքվածների մասն առաջարկում է շենք մուտք գործել, մեկ այլ հատված կողմ է կառավարական առանձնատներ՝ Փաշինյանի կեցավայր գնալ ու շրջափակել այն, 44-օրյա պատերամզմում զոհված զինծառայողի ծնողներից մեկն էլ առաջարկում է հանգիստ, խաղաղ ցույց անելով մշտապես շրջափակման մեջ պահել խորհրդարանի շենքն ու թույլ չտալ որևէ պատգամավորի շենք մուտք գործել։

Հավաքի մասնակիցներն այս պահին անհանդազանդությա խաղաղ ակցիա են իրականացնում։ Թեև մի քանի անգամ ԱԺ-ի դարպասները կոտրելու ու շենք մտնելու փորձեր եղան, բայց հանրահավաքի կազմակերիպիչների զսպիչ կոչերից հետո բոլորը հետ քաշվեցին։

Նշենք, որ այս պահին Երևանում երկու տարբեր վայրերում Փաշինյանի հրաժարականի հարցով բողոքի ակցիա է ընթանում։ Մարդիկ հավաքվել են Բաղրամյան պողոտայում ու Հանրապետության հրապարակում։

Սևակ Վարդումյան




Լրահոս