Այս պահի զբաղվածությունս բացառապես կապված է Գյումրու դրամատիկական թատրոնի հետ, առջեւում սպասվում է երկու մեծ պրեմիերա: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Տաթեւ Ղազարյանը՝ անդրադառնալով ներկա գործունեությանը:
«Իհարկե ստեղծագործական գործունեությունս միայն Գյումրու թատրոնով չի սահմանափակվում, Երեւանում նույնպես ունեմ շատ կիսատ թողնված գործեր, արդեն սկսել են դասերը թատերական ինստիտուտում, ինչպես նաեւ դասավանդում եմ մի քանի թատերական այլ դպրոցներում, հեռուստատեսություններում, զբաղվում եմ կրկնօրինակմամբ, ինչպես նաեւ թատրոնում ունենք թատերական ընթերցանության ձեւաչափ, որով հիմնականում զբաղվում եմ ես եւ անում եմ փոքրիկ բեմադրություններ. մինչեւ տարվա վերջ կունենանք երեք նոր պրեմիերաներ»,-ընդգծեց դերասանուհին:
Լիդա Եղիազարյան