ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխանությունն ընդունում է՝ բանակում էսօր էլ կաշառք կա, ու դա ուզում են օրինականացնել. Պաշտպանության նախկին նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Զինվորական ծառայության մասին սահմանադրական նորմը հանել են վաճառքի՝ 24 մլն դրամ: Երկու տարվա մեջ սա՛ է փոխվել բանակում»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասում է պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը:

Ըստ նրա՝ մեկնաբանել 24 մլն-ի նախագիծը, որ ենթադրում է մոտ 60 հազար դոլար վճարել ու ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, կնշանակի բանակը քանդելու հերթական մեխանիզմը մշակել:

ArmLur.am-ի դիտարկմանը, թե օրվա իշխանությունը նախկիններից եկած կաշառքով ազատվելու պրակտիկան է ցանկանում են կնիքով ամրագրել, արձագանքում է, որ կաշառքով ազատվելու պրակտիկան օրինականացնել դա ֆարս է:

«Կաշառքի դեմ պետք է պայքարել, դատել, ոչ թե դա օրինականցնել:

Չեն կարողանո՞ւմ դատել, այսինքն՝ ընդունում են, որ այսօր էլ կա այդ երևույթը: Կաշառակերներին 4.5 տարի չեն կարողանում զսպել, հիմա, փաստորեն, ստիպված օրինականացնում են այդ երևույթը: Եթե Իսրայելի Քնեսեթում (այդ երկրի խորհրդարանն է- հեղ.) որևէ պատգամավոր նման նախագծով հանդես գար, ապա բառիս բուն իմաստով կդատափետվեր այն»,- ընդգծում է մեր զրուցակիցը:

Սևալ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս