ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթաշենում նախկին պաշտոնյան զավթել է ուրիշի տունը և պայթուցիկներ կուտակել այնտեղ. ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն է ահազանգել Երևանի բնակիչ Մարինե Համբարձումյանը, որը Դավթաշեն վարչական շրջանի Ձոր 1 թաղամասում գտնվող իր առանձնատունն ամիսներ առաջ վարձակալության է հանձնել, սակայն պայմանագիրը լրանալուց եւ այն սղելուց հետո վարձակալին չի կարողանում հանել տանից: Բնակչուհին ArmLur.am-ին պատմել է, որ այդ տարածքում այժմ գործունեություն է ծավալում ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախկին խորհրդական Մհեր Տերտերյանը:

Սա խնդիրներից մեկն է միայն: Պարզվում է՝ Դավթաշեն վարչական շրջանի բնակելի թաղամասում Մհեր Տերտերյանի ընկերությունը զբաղված է զենքի արտադրությամբ: Իհարկե, այս իրավիճակում նա գնահատելի եւ գովելի աշխատանք է իրականացնում, սակայն այդ ամենը պետք է իրականացնել անվտանգության կանոնները պահելով՝ ի վերջո մեր աչքի առջև ունենք Սուրմալու առևտրի կենտրոնի հուժկու պայթյունի դեպքը:

Իհարկե, առանձնատան սեփականատեր Մարինե Համբարձումյանը դիմել է իրավապահ մարմիններին, սակայն վերջիններս չեն կարողանում ազատել քաղաքացու բնակարանը: Մինչդեռ, քաղաքացու բնակարանը ազատելը ուղիղ ոստիկանութան անմիջական գործառույթն է. խախտվում է մարդու սեփականության իրավունքը:

Առավել եւս գլխավոր հարցերից մեկն է, թե ի վերջո բնակարանում զենքի արտադրությունն օրինական է, թե ոչ: Եթե այն անօրինական է, ապա մենք գործ ունենք Քրեական օրենսգրքի հետ եւ հարցերը պետք է կարգավորվեն այդ կոնտեքստում: Իսկ եթե օրինական է, եւ ուրիշի բնակարանում նրան զենք արտադրելու լիցենզիա են տրվել, ապա խիստ մտահոգիչ է: Բնակարանի հարևանները ամեն օր կարող են դառնալ «Սուրմալու» առևտրի կենտրոնի նման հզոր պայթյունի առնվազն տուժող: Իսկ լիցենզիա տրամադրողը, թերեւս, պետք է երկար բացատրի. ինքը կապրեր Դավիթաշենի Ձոր 1 թաղամասում՝ իմանալով, որ զենք, զինամթերք է կուտակված հարևանի նկուղում և տարբեր սենյակներում:




Լրահոս