ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեւանյան փողոցներում կարծես թե պահպանվել է ռետրո շունչը:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ձկան խավիարի ներմուծման դեպքում արդյո՞ք գանձվում է ակցիզային հարկ:

Համբարձում Սարգսյան (48 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Անհրաժեշտ է առաջնորդվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի դրույթներով, համաձայն որի` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են գարեջուրը, խաղողի եւ այլ գինիները, սպիրտը (բացառությամբ կոնյակի սպիրտի) եւ սպիրտային խմիչքները, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները եւ սիգարետները` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզինը, հում նավթը եւ նավթամթերքները, դիզելային վառելիքը, նավթային գազերը եւ գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի), քսայուղերը: Ձկան խավիարը ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք չէ:

ՀՀ հարկային պետական ծառայություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որպես գրավի առարկա գրավառուին հանձնված ապրանքների տնօրինման իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում ակցիզային հարկի վճարման պարտավորությունը կրում է գրավատուն, եթե վերջինս սույն օրենքի համաձայն համարվում է հարկ վճարող:

 

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

 

ՀԱՐՑ.Ո՞րն է ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակի էական խախտումը:

Պետրոս Հայրապետյան (53 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակին առաջադրվող պահանջների էական խախտումներ (չվերացվող, ինչպես նաեւ այնպիսի խախտումներ, որոնք չեն կարող վերացվել առանց անհամաչափ ծախսերի կամ ժամանակի կորստի, կամ այնպիսիք, որոնք բազմիցս կամ կրկին ի հայտ են գալիս դրանք վերացնելուց հետո եւ նման բնույթի այլ խախտումներ), որոնց դեպքում սպառողն իրավունք ունի իր ընտրությամբ հրաժարվել պայմանագիրը կատարելուց եւ պահանջել վերադարձնելու ապրանքի (աշխատանքի, ծառայության) համար վճարված գումարը կամ պահանջել ոչ պատշաճ որակի ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) փոխարինելու պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով (աշխատանքով, ծառայությամբ).

Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ապրանքի (աշխատանքի, ծառայության) անհամապատասխանությունը նորմատիվ փաստաթղթերին, պայմանագրի պայմաններին կամ ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակին սովորաբար ներկայացվող պահանջներին համարվում է ապրանքի (աշխատանքի, ծառայության) թերությունը:




Լրահոս