Տունը հինգ տարբեր տեղից ռմբակոծվում էր. ինչ է պատմում Գեղամասարի բնակիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տունը հինգ տարբեր տեղից ռմբակոծվում էր, չէինք կարողանում ոչ փախչել, ոչ թաքնվել: Երեխաներին արկերի տակով մի կերպ կարողացել ենք նստեցնել մեքենան, նրանց համար սարսափելի էր: Իսկ որդիս, լսելով ռմբակոծությունը, բարձրացավ դիրքեր, որպեսզի տեսնի, թե ինչ իրավիճակ է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի բնակիչ 68-ամյա Սայադ Պետրոսյանը:

Սայադ Պետրոսյանի խոսքով թշնամու հրետակոծության հետևանքով ավերվել է նրա տունը:

«Արկերը տան մոտից մի քանի մետր հեռավորության վրա են պայթել: Հույսով եմ՝ ուշադրություն կդարձնեն մեզ վրա՝ որպես տուժածի. մանկահասակ երեխաներ են ապրում այս կիսավեր տանը: Աշնան բերան ցուրտ է, պատերից փչում է քամին»,- հավելեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս