Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների ներկրումը, պահեստավորումը, կիրառումը ինչպես նաև դրանց ներկրումը, արտադրությունը եւ առևտուրը կդառնա լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ: Խոսքը պիրատեխնիկայի, սիլիտրայի և այլ պայթյունավտանգ նյութերի, ապրանքների մասին է: Այս մասին որոշման նախագիծը քննարկման է դրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը,որին դեմ քվեարկել է մեկ, կողմ՝ երկու հոգի:
Բացի այս նշենք, որ ՀՀ վարչապետը օգոստոսի 19-ին հանձնարարական է տվել, հրագործական նյութերի, արտադրանքերի ներկրման, արտադրության, պահեստավորման, առևտրի և կիրառման գործառույթները որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ դարձնելու հետ կապված համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներ նախաձեռնել:
Այսինքն օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը, որը մեկ տասնյակից ավելի մարդու կյանք խլեց, սթափեցրել է իշխանություններին: