Այս պահին մոտ 40 տան ներկայացուցիչներ վերադարձել են բնակավայր: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը նշելով, որ այս պահին գրեթե ամբողջությամբ վերականգնված է գյուղի էլեկտրաէներգինան:
«Գյուղ են վերադարձել հիմնականում տան մեծերը, երեխաներին եւ կանանց չեն բերում: Կարծում եմ քիչ -քիչ մարդիկ կգան, ամենակարեւորը հոսանքն էր հիմա վերականգնված է: Շատ վնասված, ավերված տներ կան, Կառավարությունից եկել են, գրանցել, ասել են անպայման փոխհատուցում կլինի, մարդիկ հույսով սպասում են»,-ասաց համայնքի ղեկավարը:
Լիդա Եղիազարյան