Պայմանավորված սահմանին տիրող լարվածությամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով փրկարար ծառայության Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի՝ անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար։ Փրկարար ծառայությունն անցնել է ուժեղացված ծառայության։
Իրավիճակին տեղում ծանոթանալու համար մեկնարկել են նախարար Արմեն Փամբուխչյանի այցերն իրադարձությունների էպիկենտրոն: