Նոր Զելանդիան հայտնել է 1800 տարի քնած ստորջրյա հրաբխի ակտիվացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր Զելանդիայի գիտնականները սեյսմիկ ակտիվություն և հողի դեֆորմացիա են հայտնաբերել Տաուպո լճի տակ գտնվող հրաբխի խառնարանում, որը վերջին անգամ ժայթքել է 1,8 հազար տարի առաջ։ Այս մասին սեպտեմբերի 20-ին հայտնել է The New Zealand Herald-ը՝ վկայակոչելով նորզելանդական GeoNet սեյսմիկ ծառայության տվյալները։

GeoNet-ն առաջին անգամ բարձրացրել է վտանգի մակարդակը միշտ հանգիստ Նոր Զելանդիայի «գերհրաբխի» համար: Գիտնականների կարծիքով՝ ակտիվացման նշանները չեն վկայում ժայթքման սկիզբը։

«Ժայթքման վտանգը դեռևս գնահատվում է վեց մակարդակներից առաջինում,այդ տարածքով ինքնաթիռների թռիչքների համար սահմանափակումներ չեն սահմանվել»,- նշել են փորձագետները։

Որոշ տեկտոնական փոփոխություններ գրանցվում են նորագույն գործիքներով, որոնք արձագանքում են երկրակեղևի ամենափոքր փոփոխություններին, ավելացրել են սեյսմոլոգները:

Տաուպո հրաբուխը վերջին անգամ ժայթքել է մեր թվարկության 200 թվականին՝ ոչնչացնելով Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու մեծ մասը: Այս ժայթքումը սեյսմոլոգների կողմից ճանաչվել է որպես մոլորակի ամենամեծ ժայթքումը վերջին հինգ հազար տարվա ընթացքում:




Լրահոս