Սյունիքի մարզպետի ազատված տեղակալի քրեական գործը տեղափոխվեց Հակակոռուպցիոն դատարան:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Տիգրանի Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր 2021 թվականի գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման տարում 183 և ավելի օր անձի հետ համատեղ բնակվելու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալը:
Հիշեցննեք, որ Ավանեսյանն ապրիլի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ ազատվել էր Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից:
Ք.Մ.