Փառք մեր զինված ուժերին, բոլոր կամավորներին, որ այս ծանր պայմաններում իրենց պարտքն են կատարում… այս խոսքերը յուրաքանչյուր հայի մոտ կարող են տարաբնույթ զգացմունքներ արթնացնել. Հպարտություն, հույս, տոկունության զգացողություն, հաղթանակի հավատ, մտահոգություն, հուզմունք, բայց ոչ երբեք ժպիտ, առավել եւս՝ ծիծաղ: Բայց պարզվում է, որ մեր երկրում կա հայ, որի մոտ ԱԺ ամբիոնից պատգամավոր Գեղամ Մանուկյանի կողմից հնչեցված այս խոսքերը, ծիծաղ են առաջացնում: Այո, նա Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանն է:
Ծագումով գյումրեցի Պալյանը, որ 2 տարի է ունի դեռ գերեվարված հայրենակիցներ՝ հենց Շիրակի մարզից, ծիծաղում է «Փառք մեր զինված ուժերին, բոլոր կամավորներին» նախադասությունը հնչեցնելիս: Ընդ որում, այս խոսքերը հնչում էին Հայաստանի 3 մարզերում Ադրբեջանի հարձակման օրերին, նորանոր զոհերի, վիրավորների ու գերեվարվածների ֆոնին:
Իհարկե, շատ երկար կարելի է խոսել այս պատգամավորուհու մասին, բայց թերեւս միակ ռացիոնալ առաջարկն այն կլինի, որ լարված իրավիճակը, երբ թուլանա, Պալյանի ու պալյանների ընտանիքի անդամների գենետիկան ստուգվի՝ հասկանալու համար, թե ինչ ցեղից են սերում նրանք: Ինչ բացատրություն էլ, որ հնչել է, չի ընկալվում հասարակության լայն շերտերի կողմից: