ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ են պայմանավորվել ՀՀ և Արցախի նախկին նախագահները կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 22-ին, հրավերով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում՝ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի: Պաշտոնական հաղորդագրության համաձաւյն, Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները։

Նկատենք՝ Հայաստանի համար պատմական եւ ճակատագրական այս փուլում ՀՀ եւ Արցախի նախկին նախագահները հավաքվեցին Վեհարանում՝ Կաթողիկոսի շուրջ, որպեսզի քննարկեն մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները: Հասկանալի է, որ քննարկումը ծանր է եղել, քննարկման սեղանին եղել են մեծ թվով հարցեր եւ հասկանալի է, որ դրանց շուրջ ընդհանուր հայտարարի դժվար է հասնել միանգամից եւ բոլորով՝ հաշվի առնելով նրանց տեսակետների, մոտեցումների եւ պատկերացումների տարբերությունը:

Ամեն դեպքում այս հանդիպումը պետք է քննարկել ոչ թե բովանդակային իմաստով, թե ինչ է քննարկվել կամ որոշվել, այլ ձեւի, քանի որ ՀՀ եւ Արցախի նախկին իշխանությունները կարողացել են հավաքվել մեկ սեղանի շուրջ՝ Կաթողիկոսի կազմակերպմամբ: Այս հանդիպման կարեւորությունը թերեւս սա է եւ ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, նման հանդիպումները շարունակական բնույթ է կրելու, ինչը եւս կարևոր է եւ կարող է արդյունքի հասցնել: Սակայն այս փուլում սպասել, որ հանդիպումը միանգամից արդյունք է տալու, քաղաքական միամտություն է, քանի որ այդպիսի արդյունք չի կարող ապահովել քաղաքական տարբեր, սուր հայացքներ ունեցող գործիչների միավորումից:

Հիշեցնենք, որ հանդիպման կարևորության մասին բարձրաձայնել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, սակայն հետո կազմակերպական հարցերն իր վրա էր վերցրել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը:

Շարունակելի




Լրահոս