ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՀԱՅՏՆԻՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետ կապված՝ Հայաստանին աջակցելու մասին են հայտնել բազմաթիվ մշակութային գործիչներ, արտերկրում բնակվող հայ հայտնիներ։

 

Ստորեւ ArmLur.am-ը ներկակացնում է նրանց:

Ռուս դերասանուհի եւ հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան միացել է Սարիկ Անդրեասյանի՝ ՌԴ-ում ապրող հայտնի հայերի շրջանում կազմակերպած ֆլեշմոբին:

«Հայրենիք իմ: Սիրելի հայ ընկերներ: Որտեղ էլ լինեք, միացե՛ք ֆլեշմոբին: Թող մեր ձայնը լսելի լինի ամեն տեղ: Հայաստան մենք քեզ հետ ենք»,- գրել է Սաթի Սպիվակովան:

Queen խմբի կիթառահար Բրայան Մեյն Ինստագրամի իր էջում իր աջակցությունն է հայտնել Հայաստանին: Մեյը նաեւ հիշեցրել է՝ «Սթարմուս» փառատոնի ժամանակ Հայաստանում ելույթ է ունեցել խմբի վոկալիստ Սերժ Թանկյանի հետ։

«Ես այստեղ խախտում եմ լռությունս, քանի որ, կարծես թե, հերթական ողբերգությունն է ծավալվում, եւ վտանգ կա, ինչպես միշտ է պատահում մեր օրերում, երբ լրատվամիջոցները ճշմարտացիորեն չեն հայտնում այդ մասին։ Հայաստանը փոքր երկիր է՝ զուրկ նավթից, գազից կամ զգալի հարստությունից, քրիստոնեության եւ ժողովրդավարության կղզի է՝ բոլոր կողմերից շրջապատված բռնապետություններով: Դա աշխարհի ամենախաղաղ երկրներից մեկն է, որտեղ իր ողբերգական պատմության պատճառով մեծ տխրություն կա: Այսօր Հայաստանին կրկին սպառնում է մի դավադրություն, որի նպատակն է ջնջել նրան աշխարհի երեսից։ Ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանը հայ ժողովրդին ահաբեկելու եւ ապակայունացնելու նպատակով գնդակոծում էր հայկական սահմանին գտնվող խաղաղ գյուղերը։ Երեք անողոք բռնապետությունների անազնիվ դաշինքի դեմ Հայաստանը բոլորովին անպաշտպան է եւ գոյատեւելու համար Արեւմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի: Աշխարհը պետք է իմանա այս իրավիճակի մասին։ Խնդրում եմ՝ տարածեք այս գրառումը՝ հակազդելու Ադրբեջանի եւ նրա դաշնակիցների կողմից տարածվող կեղծ տեղեկություններին, որոնք տպավորություն են ստեղծում, թե հայերն ագրեսոր են, ինչպես որ Ռուսաստանն էր փորձում անմեղ եւ զարհուրելի բռնությունների ենթարկված ուկրաինացիներին ներկայացնել որպես ագրեսորներ։ Մի աշխարհում, որտեղ գերիշխում է սուտը, մենք բոլորս պետք է բարձրաձայնենք ճշմարտության եւ արդարության մասին»,- գրել է նա:

Հայազգի աշխարհահռչակ դաշնակահար եւ կոմպոզիտոր Տիգրան Համասյանը ֆեյսբուքյան էջում հրապարակմամբ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ ձեռնարկած ագրեսիային։ Նա նաեւ տեղեկացրել է՝ նոյեմբերին սպասվող շրջագայությունը չի չեղարկվի եւ երաժշտության միջոցով կփորձի սփոփել հանդիսատեսին:

«Սեպտեմբերի 13-ից ի վեր ես ուզում եմ տանը նստել եւ չեղարկել իմ կյանքի ամեն ինչը, բայց նաեւ շնորհակալ եմ Աստծուն, որ որոշակի մխիթարություն եմ գտնում երաժշտություն ստեղծելու միջոցով: Այս ամենն օգնում է ինձ ողջամիտ մնալ վերոնշյալ հարցում: Հուսահատություն…եւ միգուցե իմ հանդիսատեսին երաժշտության միջոցով նման հանգստություն է պետք:

Այսպիսով, ասեմ, որ ԱՄՆ-ում եւ Կանադայում նոյեմբերյան շրջագայությունների ժամկետները դեռեւս չեն չեղարկվի:

Իմ սիրտը սեպտեմբերի 13-ից ի վեր՝ զոհված ավելի քան 130 զինվորների ընտանիքների հետ է, նրանք զոհվել են ադրբեջանական բանակի ներխուժման հետեւանքով, ովքեր գրավել են 10 քառակուսի կիլոմետր հայկական տարածքից:

Ցավոք, միջազգային լրատվամիջոցները Հայաստան ներխուժումը ներկայացնում են որպես «սահմանային բախումներ», քանի որ այս օրերին մի քիչ ավելի շատ նավթ են ստանում Ադրբեջանից՝ ռուսական նավթի պակասը լրացնելու համար: Տեսնենք՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կկիրառվե՞ն եւ  կստանա Հայաստանը  ռազմական օգնություն, թե՞ Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի համար «կարեւոր» կամ «բավականաչափ հարմար» չէ այս իրավիճակի մասին որեւէ բան ասելը։ Ես տանել չեմ կարողանում քաղաքականությունն ու քաղաքական գործիչներին, ուստի, այլեւս էներգիա չեմ ծախսի սրա վրա»,- գրել է Տիգրան Համասյանը:

Հիշեցնենք,  որ սեպտեմների 12-ին լույս 13-ի գիշեը Ադրբեջանը լայնածավալ հարձակում էր սկսել Հայասանի Հանրապետության վրա:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

 

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կամերային թատրոնում միշտ թեժ է՝ անկախ աշնանային տրամադրությունից: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Անի Լուպեն՝ անդրադառնալով ստեղծագործական նորություններին:

«Թեժ է նույնիսկ ամռան ամիսներին, երբ բոլորը գնում են հանգստի: Կարողանում ենք արագ կազմակերպել եւ շուտ վերադառնալ:

Թատրոնում ունեցանք նոր պրեմիերա՝ «Ծննդյան վկայական», դեռ նորերը սպաովում են, իսկ հեռուստանախագծերի առաջարկներ կան, բայց թատրոնում այս պահին զբաղվածությունս շատ է եւ ծանրաբեռնված գրաֆիկն է միակ պատճառը որ չեմ կարողանում համատեղել:

Հուսով եմ՝ առաջարկներ կլինեն, եւ կկարողանամ հասցնել ժամանակի մեջ»,-ասաց դերասանուհին:

 

 

 

 

 

ՔԻՉ-ՔԻՉ՝ ՄԱՐԴԻԿ ԿԳԱՆ

Այս պահին մոտ 40 տան ներկայացուցիչներ վերադարձել են բնակավայր: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Սոթքի վարչական ղեկավար Սեւակ Խաչատրյանը նշելով, որ այս պահին գրեթե ամբողջությամբ վերականգնված է գյուղի էլեկտրաէներգիան:

«Գյուղ են վերադարձել հիմնականում տան մեծերը, երեխաներին եւ կանանց չեն բերում: Կարծում եմ՝ քիչ-քիչ մարդիկ կգան, ամենակարեւորը հոսանքն էր. հիմա վերականգնված է: Շատ վնասված, ավերված տներ կան, Կառավարությունից եկել են, գրանցել, ասել են՝ անպայման  փոխհատուցում կլինի, մարդիկ հույսով սպասում են»,-ասաց համայնքի ղեկավարը:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

1/8 ԵԶՐԱՓԱԿՉԻ ԽԱՂԱՑԱՆԿ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը հաստատել է Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղացանկը:

Հոկտեմբերի 4, Երեւան

«Արարատ» – «Արարատ-Արմենիա»` 19։00-ին

Հոկտեմբերի 5, Երեւան

«Միկա» – «Գանձասար»՝ 15։00-ին

Հոկտեմբերի 5, Աշտարակ

«Վեստ Արմենիա» – «Ալաշկերտ»՝  15։00

Հոկտեմբերի 5, Կապան

«Սյունիք» – «Շիրակ»՝ 15։00

Հոկտեմբերի 6, Վայք

«Լեռնային Արցախ» – «Վան»՝ 15։00

Հոկտեմբերի 6, Երեւան

ԲԿՄԱ – «Նոա»՝ 16։00

 

 

 

 

ՏՈՄՍԵՐԻ ԳՆԵՐԸ

Սեպտեմբերի 20-ին մեկնարկում է սեպտեմբերի 24-ին անցկացվելիք Ազգերի լիգայի Հայաստան-Ուկրաինա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը tickets.ffa.am կայքում։ Տոմսերի վաճառքը տոմսարկղում կմեկնարկի սեպտեմբերի 23-ին։

Տոմսերը հնավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Անձնագրային նույնականացումն իրականացվելու է նաեւ Վ. Սարգայանի անվան «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղում։

Տոմսերի գներն են.

Հյուսիսային եւ Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

Արեւելյան տրիբունա՝ 3000 եւ 5000 դրամ

Արեւմտյան տրիբունա՝ 8000 եւ 10000 դրամ

Մեկ անձը կարող է գնել ոչ ավելի, քան երկու տոմս։

 

 

 

 

2006 Թ.-ԻՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» 37-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մտադիր է շարունակել մրցելույթները Խորվաթիայի հավաքականում մինչեւ Եվրո-2024-ի ավարտը։ Այդ մասին հայտնել է Խորվաթիայի հավաքականի բժիշկ Զորան Բախտիյարովիչը, որն արդեն 30 տարի հավաքականի բժշկական շտաբում է։

«30 տարին մեծ ժամկետ է, իմ ծրագիրն էր հեռանալ Մոդրիչի եւ ավագ սերնդի հետ, սակայն Լուկան որոշել է մնալ հավաքականում մինչեւ Եվրո-2024-ի ավարտը։ Ինձ համար բարդ կլինի այդքան սպասելը։ Հավաքականի մարզիչի հետ պայմանավորվել եմ, որ Քաթարում մեդալներ նվաճելու դեպքում, մեկը կնվիրեն ինձ»,- Զորան Բախտիյարովիչի խոսքը մեջբերում է Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Բախտիյարովիչը Խորվաթիայի հավաքականում է 1992 թվականից։ Այժմ նա կգլխավորի ՈւԵՖԱ-ի բժշկական բաժինը։

Մոդրիչը 2006 թվականից է խաղում Խորվաթիայի հավաքականում՝ 152 խաղում խփելով 22 գոլ։

 




Լրահոս