ՀԱՅՏՆԻՆԵՐԻՑ ՈՎ ԻՆՉՊԵՍ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 21-ին ողջ աշխարհի հայությունը նշում էր Հայաստանի Հանրապետության Անկախության օրը, միեւնույն ժամանակ չմոռանալով, թե ինչ պատմական ծանր օրեր է ապրում մեր երկիրը:

 

1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին։

ArmLur.am-ը ներկայացնում է հայկական շոուբիզնեսի այն ներկայացուցիչներին, ովքեր շնորհավորել են Հայաստանի Անկախության օրը:

Դերասանուհի Տաթեւ Հովակիմյան. «Չեմ պատկերացնում` վիրահատեն ինձ, անգամ օրգաններ պակասի, լինեմ հիվանդանոցում ու մաման չգա ծնունդս շնորհավորելու [ճանապարհից էլ հաստատ տորթ կբերի,որ մոմը փչեմ ու էս անգամ երազանքս կիսատ չմնա]: Անկախս, շնորհավոր տոնդ…Հայ-Հայաստան»:

Դերասան Գրիգոր Դանիելյան. «Կշնորհավորեմ իմ հայրենիքի ծննդյան տոնը նրան բուժելուց հետո…:Ամեն մեկս մի քար պետքա դնենք ու կառուցենք, ոչ թե քարը նետենք քանդենք…: Ի՞նչը շնորհավոր …»:

Երգչուհի Նունե Եսայան. «Մեր Հայրենիք, ազատ, անկախ,

Որ ապրել է դարեդար, իր որդիքը արդ կանչում է՝

Ազատ, անկախ Հայաստան»:

Երգիչ Թաթա Սիմոնյան. «Կանք, պետք է լինենք.

Շնորհավոր տոնդ, Հայաստանի Հանրապետություն»:

Պոլսահայ Սիբիլ. «Չար մշուշը պիտի հեռանայ քեզմէ ու շուտով պիտի գան պայծառ օրեր։ Պէտք է պինդ եւ ուժեղ մնանք, ըլլանք միասնական, որպէսզի ո՛չ ոք առիթ ունենայ կեղտոտ խաղեր սարքելու եւ չարագործելու։ Դուն տունն ես աշխարհասփիւռ հայութեան։ Տօնդ շնորհաւոր իմ չքնա՛ղ Հայաստան»:

Հաղորդավար Սուրեն Շահվերդյան. «Մեր երկրի այս բարդ եւ դժվարագույն պահին Անկախությունը եւ այն պահպանելը դարձալ է մի այլ առաքելություն, մի այլ հայրենասիրության փորձություն։ Լավագույնները ոտքի կանգնեցին, պաշտպանելու մեր պետությունը, զոհվեցին, որ մենք ապրենք: Հավերժ հիշատակ նրանց: Միավորվենք, համատեղ ջանքեր գործադրենք մեր առաքելության շուրջ, այն է` պահպանել մեր անկախությունը, զարգացնել ու հզորացնել մեր հայրենիքը: Շնորհավոր տոնդ Հայաստան»:

Հիշեցնենք, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է եւ ձեւավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին։ 1991 թվականի նոյեմբերին Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է ՀՀ առաջին նախագահ։ Հայաստանը լիակատար անկախություն է ձեռք բերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԲԱՑԱՌԻԿ ԳՏԱԾՈՆԵՐ

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Պատմամշակութային հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանություն» ծառայության ՊՈԱԿ-ի արշավախումբը (արշավախմբի ղեկավար՝ դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյան) «Մեծամոր» հնավայրի տարածքում 2022 թ. սեպտեմբերին մեկնարկած պեղաշրջանի ընթացքում հայտնաբերել են բացառիկ գտածոներ:

 

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, դամբարանադաշտում պեղումները կենտրոնացել են N 22 դամբարանից հարավ-արեւելք տեղակայված N 23 դամբարանում: Ըստ նախարարության՝ այն (2.50 x 2.10 մ) անխաթար վիճակում մեզ հասած դամբարան է՝ ծածկված միջին չափի քարերից կազմված զրահով։ Դրա տակ բացվել է միջին ու մեծ քարերից շարված դամբարանախուցը (2.50 x 2.10 մ)՝ արեւելք-արեւմուտք կողմնորոշմամբ։ Դամբարանում, փայտե դիապատգարակին կծկված վիճակում, կոնքոսկրերի հատվածում մեկը մյուսի վրա տեղակայված էին երկու անհատներ, որոնցից մեկի վերին կմախքը՝ ձախ, իսկ ստորինը՝ աջ կողքին: Անհատների հետ նույն մակարդակի վրա բացվել են 10 ամբողջական խեցանոթներ, որոնց մի մասը տեղադրված էր դիապատգարակի տակ: Ստորին շերտում բացվել են եւս 8 ամբողջական անոթներ, որոնցից բացառիկ է կապտականաչավուն ջնարակապատ փոքրիկ սրվակը՝ իրանի վերին հատվածում պահպանված 2 միջանցիկ անցքերով: Անհատների պարանոցի եւ կրծքավանդակի շրջանները զարդարված էին ոսկուց, սարդիոնից, սաթից, անագից պատրաստված տարատեսակ ուլունքահատիկներով (գլանաձեւ, գնդաձեւ, ֆիլիգրան, հատիկազարդ, անվաձեւ), բաժանարարներով, կախազարդերով: Անհատներից մեկի նախաբազկի ոսկրերին առկա էին բրոնզից ապարանջաններ, որովայնի հատվածում՝ անագից ճարմանդներ:

N 2 կմախքի ձեռնաթաթի հատվածում առկա էր անագե բարակ լարից մատանի: Նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անհատներն արական եւ իգական սեռի են: Դամբարանում առկա հնագիտական նյութի նախնական ուսումնասիրությունը թույլ է տալիս դամբարանը թվագրել մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջին քառորդով։

«Մեծամոր» հնավայրի տարածքում պեղումներն իրականացնում է հայ-լեհական արշավախումբը (լեհական արշավախմբի համաղեկավարը Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Քշիշտուֆ Յակուբյակ): Հնագիտական աշխատանքներն իրականացվել են երկու տեղամասերում՝ միջնաբերդից արեւելք տեղակայված քաղաքային թաղամասում եւ դամբարանադաշտի հատվածում:

 

 

 

 

 

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻ ՀԵՏ

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» կիսապաշտպան Իեսպեր Լինդստրյոմի ծառայություններով։

Անգլիական ակումբն արդեն սկսել է բանակցել 22-ամյա դանիացի ֆուտբոլիստի գործակալի հետ եւ կփորձի տրանսֆերն իրականացնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Գործարքի գումարը կարող է կազմել 20 միլիոն եվրո։

Իեսպեր Լինդստրյոմի պայմանագիրն «Այնտրախտի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ. հունիս։

Այս մրցաշրջանում Իեսպեր Լինդստրյոմը բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, խփել 3 գոլ։




Լրահոս