Բերդ համայնքում ՔՊ-ն պարտվել է կալանավորված գործող համայնքապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքում հաղթել է գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանը, ով շուրջ 11 ամիս է` ազատազրկված է:

ArmLur.am-ը ներկայացնում է ՏԻՄ ընտրությունների տվյալները

Ընտրություններին մասնակցել է 11095 քաղաքացի.

Զորավար համայնք՝ 5685 ձայն,

ՔՊ՝ 4298 ձայն,

Արժանապատիվ սերունդ դաշինք՝ 1097 ձայն:

Հավելենք, որ Մանուչարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, սակայն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, վստահեցնում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում




Լրահոս