Տեսչականի պետերն ազատման դիմում են գրում. առաջին հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը ազատման դիմում է գրել: Տեղեկությունը անձամբ մեզ հետ զրույցում հաստատեց նա` նշելով, որ կա նման բան: Մեր այն հարցին՝ ինչն է պատճառը, հայտնեց, որ պաշտոնից հեռանալը այլ աշխատանքի անցնելու հետ է կապված:

Ավելացնենք, որ վարչապետի աշխատակազմը վաղուց է որոշել, տեսչականի պետին ու գրեթե բոլոր տեսչությունների ղեկավարներին ազատել ու իրենց սրտի թեկնածուներին նշանակել այդ պաշտոններում:




Լրահոս