![](https://armlur.am/wp-content/uploads/2021/09/34287_davit_tonoyan_07_02_M.jpg)
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է գրավի դիմաց հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանքից ազատ արձակել կամ փոխել խափանման միջոցը: Այս մասին հայտնեց Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:
Հիմնավորումը նույնն է՝ նախկինում Տոնոյանը եղել է բարձրաստիճան պաշտոնատար անձ, ՀՀ պաշտպանության նախարար, և գործով անցնող անձինք, ըստ էության, հիմնականում նույն նախարարության ներկա և նախկին աշխատակիցներ են, մտավախություն կա, որ կախվածություն կամ այլ հարաբերություններ օգտագործելով՝ Դավիթ Տոնոյանը կարող է ազդեցություն ունենալ նրանց վրա, ինչը Տոնոյանի փաստաբանն անհիմն է համարում:
Նշենք, որ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու դիմաց առաջարկվել է 35 միլիոն դրամ: