Երեք անչափահաս երեխաների մայր, 36-ամյա դիպուկահար Անուշ Ապետյանը զոհվել է սեպտեմբերի 13-ին՝ Ջերմուկում: Անուշը զինվորական ծառայության էր անցել երկու տարի առաջ: Իմանալով, որ առաջնագծում լարված իրավիճակ է, չի լսել ծառայակից ընկերների հորդորները: Անուշ Ապետյանը զոհվել է հանուն հայրնեիքի իր առջեւ դրված խնդիրը կատարելուց եւ վերջին փամփուշտը կրակելուց հետո:
ArmLur.am-ի նկարահանող խումբը գտնվել է Ջերմուկում, նկարահանել այն շենքի բակը, որտեղ իր երեխաների հետ ապրում էր Անուշը, եւ զրուցել է նրա ավագ դստեր՝ ուսուցչուհու հետ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան