ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մալաթիայի կրակոցների դեպքով քիչ առաջ ձերբակալվել է երկրորդ անձը. ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 24-ին Մալաթիայում աղմկահարույց կրակոցների հետեւանքով քիչ առաջ երկրորդ անձն է ձերբակալվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածը պահեստապետի դստերը սիրող երիտասարդն է` Արթուրը, որը այդ օրը գնացել էր Մալաթիա խոսելու սիրած աղջկա հոր հետ, ինչի արդյունքում կրակոցներ հնչեցին եւ երկու մարդ սպանվեցին:

ArmLur.am-ը գրել էր, որ իրավապահ համակարգում Մալաթիայի կրակոցներից հետո խիստ խորհրդակցություն է եղել, որով իրավապահները նշել են, թե երկրում առկա այս պայմաններում նմանօրինակ կրակոցներ արձակած անձինք թուրքից վատ են, եթե երկրում առկա լարված վիճակը նրանց չի անհանգստացնում, ապա նրանց այլ բառով բնորոշել հնարավոր չէ:

Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 24-ին Մալաթիայում աղմկահարույց կրակոցների հետեւանքով սպանվեց երկու անձ եւ ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ պատճառով են հնչել կրակոցները, ինչի արդյունքում սպանվեց երկու անձ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` վիճաբանության թեման եղել է աղջկա համար: Իսկ կոնկրետ ինչ աղջկա մասին է խոսքը: Բանն այն է, որ մի երիտասարդ սիրել է ոսկու շուկայի հետնամասում գտնվող պահեստապետի դստերը եւ այդ օրը իր ընկերների հետ գնացել եւ փորձել է խոսել իր սիրելի աղջկա հոր հետ: Խոսակցությունն այդքան էլ լավ ընթացք չի ստացել եւ տղայի ընկերներեից մեկը սկսել է կրակել, որի հետեւանքով երկու անձ սպանվեց: Մեզ հայտնի դարձավ, որ կրակողը ջավախահայ է եւ այժմ կալանավորված է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Վանցյան փողոցում, ոսկու շուկայի հետնամասում գտնվող պահեստային հատվածում կրակոցներ են հնչել: Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են տղամարդու դի, 1 հոգի էլ նշված վայրից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որի կյանքը փրկել եւս չի հաջողվել: Ասել է թե՝ մեկ գիշերվա մեջ երկու անձ սպանվեց:

Փաստի առթիվ Մալաթիայի բաժնում սպանություն և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում:

Քնար Մանուկյան




Լրահոս