ՖՈՏՈ. Որ դեսպաններն են այցելել ադրբեջանական հրետակոծությունից տուժած Գեղարքունիքի մարզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հավատարմագրված երկրների դեսպանները այցելել են Գեղարքունիքի մարզ: Նրանց ուղեկցում են Տարածքային կառավարման և ենթակաոռւցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Ինչպես հայտնում է ArmLur.am-ի թղթակիցը Սոթքից, Գեղարքունիքի մարզ են այցելել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը, Ֆրանսիայի դեսպան Անն  Լյուն, ինչպես նաև ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը, Ռուսաստանի, Հունաստանի, Նիդեռլանդների, Ճապոնիայի,  Արգենտինայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Սերբիայի, Բրազիլիայի, Շվեյցարիայի, Լեհաստանի, Ղազախստանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Գերմանիայի, Լիտվայի, Մալթայի, Չինաստանի, մեծ Բրիտնիայի, Ռումինիայի, Իրաքի դեսպանությունների ներկայացուցիչները:

Դեսպաններն արդեն եղել են Սոթքում և Կութում, պատրաստվում են այցելել նաև Վարդենիսի համայնքապետարան:




Լրահոս