Ի՞նչ է նախատեսված Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման 2023-ի տարեկան ծրագրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր երեկվա՝ սեպտեմբերի 29-ի նիստում հաստատեց Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2023 թվականի տարեկան ծրագիրը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ համալիր ծրագրի միջոցառումները, որոնք շարունակական բնույթ ունեն, ներառվում են տարեկան ծրագրում՝ կազմելով դրա մի մասը:

Համալիր միջոցառումների սահմանման սկզբունքներն են՝

1․Սևանա լիճը և նրա ջրհավաք ավազանը, ըստ տարածքի գործառնական բնույթի, որպես մեկ ամբողջական համակարգ դիտարկելը.

2․Սևանա լճի ջրային բացասական հաշվեկշռի բացառումը (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) և լճի էկոլոգիապես անհրաժեշտ մակարդակի բարձրացման ապահովումը.

3․կենսաբազմազանության պահպանության գերակայությունը.

4․Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի տարածքներում էկոլոգիապես մաքուր և անվտանգ տեխնոլոգիաների, այդ թվում` կենսատեխնոլոգիաների պարտադիր կիրառումը.

5․կարճաժամկետ, միջինժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակումը ևդրանցբնապահպանականպետական, ինչպեսնաևօրենքովսահմանվածայլփորձաքննությանպարտադիրապահովումը.

6․բնօգտագործման ավանդական ձևերի խրախուսումը և աջակցումը:

Հաշվի առնելով վերջին շրջանում Սևանա լճի էկոհամակարգի վիճակի վերաբերյալ անհանգստացնող հարցերի կարևորությունը, դրանց ուսումնասիրման, պատճառների հայտնաբերման և կանխարգելիչ միջոցառումների իրականացման հրատապությունը՝ առանձնացվել են մի շարք միջոցառումներ՝ միտված լճի որակական և քանակական հիմնախնդիրների կարգավորմանը։

Ծրագրում ներառնվել են ավելի քան 20 միջոցառումներ, որոնց իրականացման արդյունքում ակնկալվում է`

Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում,

Լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում,

Ափամերձ ջրա¬ծածկ տարածքներից անտառաշերտերի մաքրում,

ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժում,

կեղտաջրերի մաքրման կայանների նախագծում և կառուցում,

ռեկրեացիայի արդյունավետ զարգացում,

«Սևան» ազգային պարկի կառավարման համա¬կարգի կատարելագործում,

Տարածքային զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրերի մշակում և իրականացում

և այլն:

Խիստ անհրաժեշտություն է առաջացել վերանայելու Սևանա լճի մասին օրենսդրությունը, իրականացնելու գործող օրենսդրության, ներկա իրավիճակի վերլուծություն և գնահատում, գիտական հիմնավորումների և վերլուծությունների թարմացում, կլիմայի փոփոխության նկատմամբ էկոհամակարգի խոցելիության վերլուծություն և գնահատում, բացասական սցենարների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումների և առաջարկությունների ներկայացում։

Ն.Հ.




Լրահոս