![](https://armlur.am/wp-content/uploads/2011/10/26//12159.jpg)
Մտավորականության և շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչները շարունակում են Twitter սոցկայքի միջոցով իրենց աջակցությունը հայտնել օրերս Թուրքիայի Վան քաղաքում տեղի ավերիչ երկրա շարժից տուժածներին: Մասնավորապես՝ բրազիլացի գրող Պաուլո Կոելիոն Twitter-ում տարածել է Կարմիր խաչ և Կարմիր մահիկ միջազգային կազմակերպությունների հեռախոսահամարները և կոչ արել օգնության ձեռք մեկնել Թուրքիային: Երգչուհի Ռիհաննան Twitter-ի իր էջում գրել է. “Թուրքիա, մենք բոլորս աղոթում ենք քեզ համար”: Ամերիկայն ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցի իր էջում գրել է. “Թուրքիա, ես քեզ հետ եմ իմ աղոթքներում”: