Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի զինվորների կողմից անզեն հայ ռազմագերիների մահապատժի վերաբերյալ վերջին հաղորդագրություններով: Այս մասին նշված է Բաքվում ԱՄՆ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում:
«Մենք կոչ ենք անում լիարժեք և անաչառ քննության։ Ցանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն», – նշված է հաղորդագրության մեջ։