Նիկոլ Փաշինյանը խախտում է Ազգային անվտանգության ռազմավարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում սեպտեմների 30-ին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կարծում ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով», – ընդգծել էր վարչապետը:

Նրա այս հայտարարությունից ակնհայտ է դառնում եւս մեկ անգամ, որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվում է Արցախից՝ ասելով, թե ինքն այլեւս որեւէ առնչություն չի ունենալու եւ ամեն հարց պետք է լուծվի հենց Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների միջոցով: Այնինչ նկատենք՝ 2020 թվականի հուլիսին ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը ներկայացրեց ՀՀ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: Այնտեղ գրված է. «Հայաստանի Հանրապետությունը Արցախի հայության անվտանգության և ազատության երաշխավորն է»:

Ստացվում է՝  հրաժարվելով Արցախի համար բանակցելուց եւ նրան մենակ թողելով Փաշինյանը ըստ էության խախտում է հենց հայեցակարգում գրված այն կետը, որ Հայաստանն Արցախի հայության անվտանգության և ազատության երաշխավորն է:

Ն.Հ.

 




Լրահոս