![](https://armlur.am/wp-content/uploads/2022/09/1-nikol-pashinyan-mas-82.jpg)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն որոշում է ստորագրել, որով Գարեգին Խաչատրյանը նշանակվել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։
Որոշման մեջ ասված է.
Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Գարեգին Խաչատրյանին նշանակել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գեղամ Շախբազյանն ազատվել էր ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: